The Star. Հայոց ցեղասպանություն. Մի «մեծ աղետի» հարյուրերորդ տարելիցը
«1915 թվականին Օսմանյան կայսրության ձեռքով մոտ մեկուկես միլիոն հայեր են մահացել: Հարյուր տարի անց այդ վերքերը դեռեւս չեն սպիացել»,-գրում է The Star պարբերականի լրագրող Օլիվիա Ուարդը:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության հայերը իշխող ազգայնականների կողմից հայտարարվեցին պետության թշնամիներ, որոնց մեղադրեցին ախոյան Ռուսաստանին աջակցելու մեջ:
«Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի մութ էջերում հետագա իրադարձությունները բացառիկ էին իրենց հաշվարկված դաժանությամբ: Չնայած թուրքական կառավարության կատաղի ժխտողականությանը, դա կոչվելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ իրենց հայրենի հողի վրա հայերի էթնիկ զտման ծրագրված փորձ: Ջարդերի եւ տեղահանումների ավարտին մեկուկես միլիոն տղամարդ, կին եւ երեխա պարզապես անհետացավ: Մեկ դար անց աշխարհն ավելի մոտ է հայերի վերապրած «մեծ աղետի» փաստերը հասկանալուն, մասնավորապես, զանգվածային սպանությունների վերաբերյալ պատմությունների տարափի ներքո:
«Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, թուրքական հասարակության հավաքական գաղտնիքն է, եւ ցեղասպանությունը մոռացության է մատնվել մեր հավաքական հիշողության մութ անկյունում»,- նշում է թուրք գրող Թաներ Աքչամը «Թուրքիան եւ հայկական ուրվականը» գրքի նախաբանում:
«Մեր պատմությանն առերեսվելը նշանակում է հարցականի տակ դնել ամեն ինչ՝ մեր սոցիալական կառույցները, մտածելակերպը, հավատամքները, մշակույթը, անգամ մեր լեզուն: Մեր հասարակությունը ստիպված կլինի ուշադիր վերաքննել իր իսկ կերպարը: Թուրքական կառավարությունը շարունակում է իր կոշտ քաղաքական գիծը, թեեւ անցյալ տարի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն անակնկալ քայլ կատարեց՝ ցավակցություն հայտնելով հայերին: Այնուամենայնիվ, շատերը հիասթափված են, որ կառավարությունը Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները կազմակերպում է հայրուրերորդ տարելիցի նույն օրը: Ըստ հեղինակի՝ տեղում ամեն ինչ սկսում է փոխվել, եւ, ի վերջո, էվոլուցիան կարող է հանգեցնել հանգուցալուծման: Անցյալ տանող ճանապարհը կարող է անցնել ապագայով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը