Վ. Սարգսյան. Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու է 60-ից ավելի պատվիրակություն
Ապրիլի 24-ին Հայաստանում կայանալիք Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողությանը մասնակցելու է 60-ից ավելի պետական և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ պատվիրակությունները ղեկավարում են պետությունների ղեկավարներ, խորհրդարանների ղեկավարներ և փոխխոսնակներ, արտաքին գործերի նախարարներ և այլ նախարարներ:
Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ չորս պետություն՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան ներկայանալու են նախագահների մակարդակով: Կիպրոսի նախագահի հետ նաև խորհրդարանի նախագահն է լինելու:
Նա նշեց, որ Հայաստանի նախագահին ուղղված նամակներում տարբեր երկրների նախագահներ նշում են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողություն է, ամբողջ մարդկության դեմ կատարված ցեղասպանության 100-րդ տարելիցին է:
Կանդայի վարչապետն իր նամակում նշել է, որ ավանդաբար այդ օրը լինում է հայ համայնքի հետ, Չեխիայի նախագահն էլ նշել է, որ կուզեր անպայման ներկա լիներ, սակայն այդ օրը հանդիպում ունի Վատիկանում:
Վիգեն Սարգսյանը հայտնեց նաև, որ այդ օրը Ծիծեռնակաբերդ մուտքը այցելությունների համար բաց կլինի 13:00-ից, իսկ մինչև այդ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան