ՌԴ հավաքականի հայ բռնցքամարտիկները չեն մասնակցի Բաքվի Եվրոպական խաղերին
«ՌԴ հավաքականի առաջատարները` ազգությամբ հայ բռնցքամարտիկներ Միշա Ալոյանը և Դավիթ Հայրապետյանը, չեն մասնակցելու Եվրոպական խաղերին Բաքվում, քանի որ տարվա գլխավոր խնդիրն առավելագույն թվով ուղեգրեր ստանալն է 2016-ի Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի համար»,- Р-Спорт-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Եվգենի Սուդակովը:
«Բնական է, որ APB և WSB մրցարշավներին մասնակցած բոլոր բռնցքամարտիկները չէ, որ կմասնակցեն Եվրոպական խաղերին, քանի որ նրանց պետք է վերականգնել ուժերը նոր օլիմպիական սեզոնից առաջ: Կարծում եմ` Բաքվում մեր պահուստային թիմը ելույթ կունենա»,- ասել է նա:
Նյութում նշվում է, որ ՌԴ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակայի խոսքերով` Բաքվի մրցարշավում նախատեսվում է ազգային հավաքականի երրորդ-չորրորդ համարների մասնակցությունը:
Նյութեր թեմայի շուրջ`
Ջեյմս Ուորլիքը ողջունում է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը
Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ ոչնչացվում են նաև կանաչ տարածքներ
EurasiaNet.org. Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում