Հյուսիսային Կիպրոսում ադրբեջանցի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել ներկայացման մեջ հայ դերասանի խաղալու դեմ
Ադրբեջանցիները հայատյացություն են դրսևորում նաև սեփական պետության սահմաններից դուրս: Այսպես, նախօրեին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Կիպրոսի` Թուրքիայի կողմից բռնազավթված հատվածում` այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» չճանաչված հանրապետությունում, ադրբեջանցի ուսանողները բողոքի ցույց են անցկացրել` թատերական ներկայացմանն ազգությամբ հայ դերասանի մասնակցության դեմ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Avropa.info կայքը` հղում տալով «Anspress» լրատվական գործակալության հայտնած տեղեկություններին:
Ինչպես ասվում է նյութում, բողոքի պատճառն այն է եղել, որ Գազիմաղուսա շրջանում տեղակայված, Ռաուֆ Դենքթաշի անվան մշակույթի կենտրոնում բեմադրվել է «Ցավ, քաղցր սեր» թատերական ներկայացումը, որտեղ թուրք դերասան Լևենթ Օզդելիքի հետ միասին խաղացել է նաև հայազգի արվեստագետ, գրող, դերասան Արետ Վարդանյանը:
Ըստ աղբյուրի` սույն բողոքի ակցիան ցրելու համար տեղական իշխանությունները մեծ թվով ոստիկանների օգնությանն են դիմել: Այս ամենի արդյունքում ակցիային ակտիվորեն մասնակցած մի քանի ադրբեջանցի ուսանող ձերբակալվել է:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանցի երգչուհին վիրավորվել է Big Apple Music Awards-ի կազմակերպիչներից ու սկսել շահարկել «հայկական գործոնը»
Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համար
Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
Հայատյացության խորը արմատները Ադրբեջանում. «Ցանկանո՞ւմ ենք մենք, արդյոք, այդպիսի ընկերներ մեր երեխաների համար»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում