Համացանց 12:12 21/04/2015

Թուրքիայի վարչապետն օսմանցի հայերի ժառանգներին ցավակցական ուղերձ է հղել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված Դավութօղլուի հայտարարության մեջ ասվում է.

«Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են ապրել: Մենք, որպես առաջին աշխարհամարտի ժամանակ այդ ցավերն ապրած տարբեր կրոնական և էթնիկ պատկանելություն ունեցող ազգերի ժառանգներ, հասկանում ենք կատարվածը, հարգում սպանված անմեղ օսմանցի հայերի հիշատակը և մեր ցավակցությունը հայտնում նրանց ժառանգներին:

Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է: Ահա այս ըմբռնումով է, որ այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում: Ինչպես մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք` 2014-ի ապրիլի 23-ին հղված ցավակցական ուղերձում էր ասվում, շատ ավելի իմաստալից կլիներ, եթե Թուրքիան և Հայաստանն իրենց վայել կերպով միասին հիշեին օսմանցի հայերին: Հուսով ենք, որ կորդեգրվի այնպիսի հասուն և ողջամիտ կեցվածք, որի արդյունքում պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվի: Չէ՞ որ Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է տեր կանգնել մեր պատմությանը, միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային»:

Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին հղած իր ուղերձը` Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարում երկու ժողովուրդների փոխըմբռնումը և միասին ապագային նայելու հասունության ձեռքբերումը:

«Այսօր էլ մենք ակնածանքով ենք հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացածներին` առանց խտրականություն դնելու նրանց ցավերի միջև, քանի որ դա է պահանջում մեր ունեցած պատմական պատասխանատվությունը և մարդկային պարտքը: Մյուս կողմից էլ հավատացած ենք, որ մեր ցավերի մեղմացման համար սպանվածներին հիշելու չափ նույնքան կարևոր է անցյալի հետ ճշմարտապես առերեսվելը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատճառները և պատասխանատուներին բացահայտելը հնարավոր է: Թե չէ ամեն ինչ կրճատելով մինչև մեկ բառի մեջ խտացնելը, պատասխանատվության ընդհանրացման միջոցով դա միայն թուրք ազգի վրա բեռնելը, ատելության խոսքերին միացնելը խնդրահարույց է թե խղճի և թե իրավական առումով:

Մեկ դար առաջ թուրք և մահմեդական օսմանցի քաղաքացիների տեղահանությունն ու կոտորածների խորը հետքերը մինչև օրս էլ մեր հիշողությունից անջնջելի են մնացել: Այս իրողությունն անտեսելը, ցավերի միջև տարբերակում դնելը և պատմական և խղճի տեսանկյունից սխալ են և անընդունելի: Այդուհանդերձ անցյալում մեր թողած տարիները ցույց են տվել, որ բախվող հիշողությունները միմյանց հակադրելը արդյունավետության չի բերում: Դրա համար հարկավոր է հարգանք ցուցաբերել օսմանցի բոլոր քաղաքացիների խղճին ու հիշողությանը և ականջալուր լինել նրանց ձայնին: Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը:

Թուրքիան բոլոր տեսակետների ազատ արտահայտմամբ, ազատ քննարկմամբ, ամեն տեսակ փաստաթղթի և տեղեկության հետազոտման համար նպաստավոր միջավայրի ապահովմամբ դրական քայլեր է կատարում համատեղ ապագա կառուցելու նպատակի ուղղությամբ: Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք, դա 100 տարվա վերքերը կապելն է և մարդկային շփումներ վերահաստատելը: Թուրքիան այս պատասխանատվությանն անհաղորդ չի մնալու և շարունակելու է բարեկամության և խաղաղության համար անել հնարավոր ամեն բան: Բոլոր 3-րդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը պատռելու փոխարեն ապավինեն արդար հիշողությանը և ընդհանուր խաղաղարար ապագային միտված դիրքորոշմանը: Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}