Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը՝ բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի մեջ կլինեն նաև ՌԴ ԱԳ նախարար, հայազգի Սերգեյ Լավրովը, «ալամ» աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ պետդումայի պատգամավորներ, կժամանի Երևան։
«Նա կմասնակցի Եղեռնի 100-ամյակի պաշտոնական բոլոր արարողություններին, կհանդիպի Օլանդի հետ, և Հայաստանից կմեկնի ապրիլի 24-ի երեկոյան։ Օլանդը նույնպես կժամանի ապրիլի 23-ին և բացի Եղեռնի արարողակարգերին մասնակցելուց, Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան։ Ապրիլի 23-ին Հայաստան ժամանող ԹԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին ու կմեկնի ապրիլի 26-ին»,-գրել է թերթը: