ԼՂՀ ՊՆ խոսնակ. «Սահմաններում իրավիճակը այս օրերին հանգիստ է». «Հրապարակ»
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանին «իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։
Հարցին՝ հնարավո՞ր է հակառակորդն ապրիլի 24-ին ու դրան հաջորդող օրերին փորձի լարվածություն ստեղծել սահմանին, Ս. Հասրաթյանն ասել է, որ ինքը գուշակություններով չի զբաղվում. «Մենք ամեն օր սպասում ենք, որ հակառակորդը կարող է ինչ-որ քայլի դիմի, անկախ նրանից՝ դա ապրիլի 24-ին կլինի, թե այլ օրերի: Բայց այս պահին իրավիճակը հանգիստ է, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրենց տրամադրության տակ եղած ողջ առաջնագիծը, իսկ ոտնձգության դեպքում դիմում են համապատասխան գործողությունների»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը