Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար 10-ից ավելի չարթերային չվերթ է նախատեսված. «ՀԺ»
Երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ միայն Ռուսաստանից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար 5 չարթերային չվերթ է նախատեսված: Դրանք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող անձանց են տեղափոխելու և Պուտինի մեքենան: Կառավարության առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրիգորյանը «Հայկական Ժամանակ»-ին փոխանցել է, որ չարթերային թռիչքներ են նախատեսված նաև Եգիպտոսից, Օմանից, Պարագվայից, Կիպրոսից, Սերբիայից: Սպասվում է, որ նման թռիչքներ էլի կլինեն:
Չարթերային թռիչքով ՀՀ է գալու նաև Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև Սամվել Կարապետյանը: Նրանք կգան սեփական ինքնաթիռներով: Թերթի տեղեկություններով, բոլորի այցը, մեկ օր է տևելու. ժամանելու են ապրիլի 23-ին, մեկնելու են ապրիլի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը