Չինացի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի Հայաստան ավելանալու է. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, կառավարության՝ վաղը կայանալիք նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի արդյունքում՝ պետք է կտրուկ մեծանա Չինաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը: Դեռ անցած տարվա հուլիսին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրվել է հուշագիր՝ չինացի զբոսաշրջիկների խմբային ճամփորդությունը դեպի Հայաստան իրականացնելու մասին:
Այդպիսի ճամփորդությունների համար, Չինաստանում գործող օրենսդրության համաձայն, Հայաստանը պետք է ներառվի այդ երկրների իշխանությունների կազմած հատուկ ցանկում: Անցած տարեվերջին Չինաստանը Հայաստանին տվել է նման կարգավիճակ: ՀՀ կառավարությանը մնում է մի քանի տեխնիկական հարցեր լուծել մուտքի արտոնագրերի հետ կապած, և Հայաստանը կբացվի խմբերով ճամփորդող չինացի զբոսաշրջիկների առաջ: Սա կարող է լրջորեն ավելացնել ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը