ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորն Իրանի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Իրանահայությունն Ւրանի իշխանություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի պատգամավորը Մեջլիսում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Թուրքիան անցած տարիներին ցեղասպանության է ենթարկել քրդերին ու մուսուլման ալևիներին: Այսօր Իրանը տարածաշրջանի սակավաթիվ երկրներից է, որտեղ որևէ կոտորած ու ոտնձգություն չի իրագործվել. այս երկրում տարբեր էթնիկական խմբերն ու կրոնական փոքրամասնություններն ապրում են խաղաղ պայմաններում»:
Կարեն Խանլարյանն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ներկայացրել իրանահայ համայնքի պահանջները, նշելով, որ իրանահայությունն իշխանություններին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Ավելի վաղ ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորն իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի հայ համայնքի կարևորագույն խնդիրը Հայոց Ցեղասպանության հարցն է: Նրա տեղեկացմամբ՝ իրանահայերի 40 տոկոսը Ցեղասպանությանը զոհ դարձած հայերի ժառանգներն են:
Պատգամավորը, անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թվին, նշել էր. «Իրանահայերի 98-99 տոկոսը Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ: Ներկայում ողջ աշխարհում Հայաստանի բնակչության հետ միասին 13-14 միլիոն հայ է բնակվում: Իրանում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը հասնում է 100 հազարի»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում