Լիբանանի դպրոցներն ապրիլի 24-ին փակ կլինեն
Լիբանանի կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբը ապրիլի 20-ին որոշում է հրապարակել, որով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ փակ են լինելու երկրում գործող բոլոր պետական և մասնավոր վարժարանները: Այս մասին հայտնում է «Ազդակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Լիբանանն արաբական միակ երկիրն է, որի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի դեմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը:
Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ներկա է գտնվելու Լիբանանի պաշտոնական պատվիրակությունը` խորհրդարանի փոխնախագահ Ֆարիդ Մքարիի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը