Reuters. Թուրքիայի կրոնական առաջնորդը` Հռոմի պապի հայտարարության մասին
Թուրքիայի կրոնական առաջնորդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից 1915թ հայերի մասսայական սպանությունները ցեղասպանություն որակելը անվանել է անբարոյականություն եւ ավելացրել, որ Վատիկանը պետք է առերեսվի իր սեփական պատմության հետ:
«Վատիկանը շատ կորուստներ կկրի, եթե մենք վկայություններ տանք անցյալի տառապանքների վերաբերյալ», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Կրոնական հարցերի տնօրինության ղեկավար Մեհմեդ Գյորմեզըմ, ով մուսուլմանական Թուրքիայի ամենաբարձր կրոնապետն է:
«Իմ կարծիքով, Պապի հայտարարությունը անբարոյական է», - ասել է թուրք կրոնական առաջնորդը:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Գերմանիան պատրաստվում է միանալ Ֆրանսիային, Վատիկանին եւ Եվրոպական խորհրդարանին եւ օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի մասսայական սպանությունները բնորոշելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը