Սիբիրում հրդեհներից 34 մարդ է մահացել
Սիբիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի: Արտակարգ դրության մեջ հայտնված գոտում տուժել է 7.5 հազար մարդ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԻՆ տվյալները:
Հրդեհի պատճառած վնասների հաշվարկը դեռ չի ավարտվել, նախնական թվեր կհրապարակվեն ապրիլի 25-ին: ԱԻՆ-ին հաջողվել է փրկել 70 հազար բնակելի տուն ու սոցիալական նշանակության ենթակառուցվածքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիբիրում անտառային հրդեհները նորանոր տարածքներ են ընդգրկում: Այսօր հակահրդեհային ռեժիմը պահպանվում է Իրկուստկի երկրամասի ողջ տարածքում, Ալթայում, Տիվայում, Մերձբայկալյան երկրամասում, ինչպես նաև Բուրյատիայի 18 շրջաններում: Մի քանի շրջաններում էլ արտակարգ ռեժիմ է հայտարարված:
Պաշտոնական տվյալներով, այս տարվա ընթացքում 883 անտառային հրդեհ է գրանցվել՝ 247,6 հազար հա մակերեսով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին