«Հայոց ցեղասպանություն. Գերմանիայի իշխող կուսակցությունների ձանձրալի բառախաղը». Spiegel
Գերմանական Spiegel պարբերականն անդարդարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Բունդեսթագի կողմից նախատեսվող հայտարարության մեջ տեղ հնարավոր ձևակերպումներին և քննադատության է արժանացրել իշխող կուսակցությունների դիրքորոշումն ու կիրառվող բառախաղը։
«Ձևակերպումը շատ պարզ կարող է լինել. «Բունդեսթագը դատապարտում է հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը»։ Սակայն այս պարզ շարադրանքը ՔԴՄ/ՔՍՄ-ն և Սոցիալդեմոկրատական կուսակցությունը, որոնք այսօր կեսօրից հետո խորհրդարանում նիստ էին անցկացնում, այդպես էլ չկարողացան գտնել», - գրում է օպարբերականը։
Ըստ պարբերականի՝ պարզ նախադասությունների փոխարեն նշված երկու կուսակցությունների ղեկավարությունը, կանցելարիան և արտաքին գործերի նախարարությունն այնպիսի խճճված նախադասություն են կազմել, որը պետք է բավարարի բոլոր կողմերին։ «Հայերի ճակատագիրը «զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով նշանավորվել է նաև 20-րդ դարը»։ Սոփեստության այս միջնակարգ դպրոցը ծառայում է միայն մեկ նպատակի՝ Գերմանիան ուզում է չզրկվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններից», - գրում է պարբերականը։
Պարբերականը նշում է, որ նման դիրքորոշումով միայն Գերմանիան չէ, որ հայտնի է և բերում է ԱՄՆ-ի օրինակը՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման բազմիցս խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չի իրագործել խոստումը։
Հրապարակման մեջ անդարդարձ է կատարվում Թուրքիայում Հյաոց ցեղասպանության ճանաչման խնդիրներինև համեմատություն է անցկացվում է Գերմանիայի հետ։ Ըստ պարբերականի՝ քանի դեռ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների՝ Թալեաթ և Ջեմալ փաշաների անուններով Թուրքիայում փողոցներ, դպրոցներ և այլ հաստատություններ են կոչում ու խոնարհվում են նրանց առաջ, ապա անիմաստ է կողմերից հաշտություն ակնկալելը։
Պարբերականը եզրակացնում է, որ իշխող կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը չեն անվանում այն պարզությամբ, ինչպես որ պահանջվում է, այլ ընդամենը խուսափում են Անկարայի հետ կոնֆլիկտից։
Նախորդող հրապարակումներ`
Գերմանիայում ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել
Բունդեսթագում քննարկվելիք բանաձևի տեքստում ներառվել է Ցեղասպանություն բառը
Գերմանիան դեռ չի կողմնորոշվում` ասել Ցեղասպանություն, թե` ոչ
Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Der Tagesspiegel. Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը`առանց դիվանագիտական այլևայլությունների
«Գերմանիայի արտգործնախարարության ճնշմամբ Ցեղասպանություն բառը հանվել է հայտարարության տեքստից»
Գերմանացի պատգամավոր. Թուրքիան ինքը պետք է դիմի քայլերի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Դեսպան Ռայներ Մորել. Դեռևս չգիտենք, թե ինչ կասի Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին
Հարակից հրապարակումներ`
Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Haaretz-ի անդրադարձը
Ապրիլի 24-ին Երևանում Իտալիայի ներկայացվածության առումով ակնկալիքներ կան. դեսպան Ս. Ղազարյանի հարցազրույցը Huffingtonpost.it-ին
Անդրեյ Մամիկին. Մարդկանց ոչնչացրել են միայն հայ լինելու պատճառով
Die Welt. «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին»
Եվրախորհրդարանականները բանաձևում հիշատակել են Պապի հայտարարությունը. Բանաձևի ամբողջ տեքստը
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը