Մարդիկ ցանկացած կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են. Ռալֆ Յիրիկյան
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում` «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում: Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով փաստել է, թե որքան կարևոր է երիտասարդ մասնագետների դերը ցանկացած կազմակերպության զարգացման և հաջողելու գործում:
«Մարդիկ ցանկացած կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են: Առանց որակյալ մասնագետների անհնար է բջջային կապի որակյալ ծառայությունների մատուցումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործառնական գործունեության առաջին իսկ օրվանից աշխատանքի է հրավիրել նորավարտ ուսանողների` նրանց հնարավորություն տալով սկսել կարիերան և ձեռք բերել անհրաժեշտ փորձը զրոյից` սկսելով աշխատանքը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկի` հեռահաղորդակցության ոլորտում»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը