Ռենե Ռուքե․ Ես իսկապես կցանկանայի, որ ԱՄՆ նախագահ Օբաման ևս ապրիլի 24-ին լիներ Երևանում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Եվրոպայի խորհրդում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ «Հայերը աշխարհի լրատվամիջոցների առաջին էջերին՝ 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի բացումը կատարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի և Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիեր Ռեյնդերսի մասնակցությամբ, ներկա էին ԵԽԽՎ պատգամավորներ, դեսպաներ, հյուրեր։
ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության անդամ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամ Ռենե Ռուքեն Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց, որ շատ կարևոր է և այս միջոցառումը և առհասարակ կարևոր են Ցեղասպանության միջազգայնորեն հիշատակումները։
«Այս միջոցառումներով պետք է խրախուսել բոլոր այն երկրներին, ովքեր դեռևս չեն ճանաչել ցեղասպանությունը՝ ճանաչել, այնպես, ինչպես արեց Եվրամիությունը։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ 100 տարի անց փաստն ամբողջովին չի ճանաչվել»,-ասաց Ռենե Ռուքեն։
Ֆրանսիացի պատգամավորը նաև հայտնեց, որ վաղը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մեկնելու է Հայաստան՝ ապրիլի 24-ին մասնակցելու հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման արարողությանը։
«Հայաստանում կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ևս շատ կարևոր է, կկայանա նախագահներ Օլանդի և Պուտինի հանդիպումը։ Ես իսկապես կցանկանայի, որ ԱՄՆ նախագահ Օբաման ևս լիներ Երևանում»,-ասաց Ռ․Ռուքեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին