Ավստրիայի Ազգային խորհրդում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)
Այսօր Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ավստրիական Die Presse պարբերականի փոխանցմամբ` մեկ րոպե լռությունից հետո բոլոր վեց խմբակցությունները ընդունել են համատեղ հայտարարություն, որով ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս հայտարարության ընդունումը նշանակում է՝ Ավստրիան պաշտոնապես ընդունել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 քաղաքական ուժերը պատրաստել են համատեղ հայտարարություն, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»: