ՍԱՊԾ. Եթե սպանդանոցը պահպաներ չափորոշիչները, բրուցելոզի դեպքը չէր գրանցվի
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել բրուցելոզով հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է. « «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:
Այդուհանդերձ, եթե սպանդանոցը պահպաներ կենսաանվտանգության բոլոր չափորոշիչները, անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի:
Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ սպանդանոցը չի գործում, հետագայում հնարավոր վտանգները կանխելու նպատակով կենսաանվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքները (այդ թվում՝ խորհրդատվություն) նպատակահարմար է իրականացնել սպանդանոցի շահագործումից առաջ:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գրանցված վերջին դեպքի կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը գտնվում է Ծառայության ուշադրության կենտրոնում, անաասնաբույժ-տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված թվով 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիները մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի:
Ուսումնասիրությունները շարունակվում են, նոր տեղեկությունների դեպքում կհայտնենք լրացուցիչ:
Ինչ վերաբերում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ վակցինացիայի հնարավոր ռիսկերին, ապա ներկայումս ընթանում են մասնագիտական քննարկումներ ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ անկախ, այդ թվում` միջազգային փորձագետների հետ: Քննարկումների ավարտից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:
Նախորդող հրապարակումներ՝
Անգործությու՞ն, թե՞ կախվածություն Մաքսիմ Հակոբյանից
Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է բավարար. նախարար
Սոլակում բրուցելոզ է հաստատվել ևս 6 անձի մոտ
Բրուցելոզի դեպքեր Սոլակում. հիվանդը շփվել է իր գյուղատնտեսական կենդանիների հետ
Սոլակում հայտնաբերվել է բրուցելոզով հիվանդ 25 կենդանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին