Քերոլայն Քոքս. Աղոթում ենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը
Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը կարող է խրախուսել կաթոլիկ պետություններին հետևել նույն քայլին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների անդամ և ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Նա նշեց, որ ամերիկյան մեծ թվով նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ցավ հայտնեց, որ հենց ամերիկյան կառավարությունը չի ընդունել:
«Աղոթում ենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ է նկատում: Նա հույս ունի, որ Գերմանիան էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Միաժամանակ Ք. Քոքսը հավելեց, որ տարբեր պետությունների առանձին շահերից է բխում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ք. Քոքսը համոզված է, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, ինչը կլինի շատ կարևոր իրադարձություն հայերի համար:
Բարոնուհու խոսքով, թուրքական իշխանությունների համար ավելի հեշտ կլիներ, եթե Ցեղասպանության ճանաչումը չդիտարկեին որպես ամոթ, այլ որպես պատվի հարց: Երկրորդ ֆակտորը, ըստ նրա, պահանաջատիրության հարցն է, որ որը խանգարում է ճանաչմանը, Անկարան վախենում է դրանից:
Նախորդող հրապարակումներ՝
Թեև թուրքական պատվիրակություններն ամենուր են, բայց չեն կարողանում խանգարել. Վ. Սարգսյան
Վիգեն Սարգսյան. Երևանյան համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, արդյունքն` ակնառու
Նախորդ ոճիրների դատապարտումով է պայմանավորված նոր հանցագործությունների կանխարգելումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Թուրք պրոֆեսոր. Անտեղի է համեմատել հայ և թուրք ժողովուրդների ցավը
Ջեֆրի Ռոբերտսոն. 1915 թվականին կատարվածը ողբերգություն չէ, միջազգային հանցագործություն է
Դանիել Ֆեյերստեյն. Մենք պատրաստ ենք պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար
Թորբյորն Յագլանդ. «Հայաստանը հույս ներշնչող պետություն է, Ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել»
«Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների» (լուսանկարներ)
Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ. Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը
Վազգեն Մանուկյան. Ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք
ԱԺ նախագահ. Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները