«Ձեզ հարց տվեք` ինչ կանեիք հանուն ձեր եղբոր, եթե տեսնեիք, որ նրան սպանում են». հայ-ադրբեջանական բախում սրճարանում
Комсомольская правда թերթը գնացել է Եկատերինբուրգի ծայրամասերից մեկում բռնկած վեճի հետքերով.«Ընկերների երկու խմբեր վայելում էին հանգիստը սրճարանում: Մինչ այժմ քննիչները պարզում են, թե ով առաջինը սկսեց վեճը: Սպանվածն ադրբեջանցի ֆուտբոլիստ Էմիլ Հուսեյնովն է, նրա հակառակորդը` խառը մարտարվեստի սվերդլովսկյան հավաքականի անդամ Տիգրան Չիչակյանը: Ընկերները պատմում են, որ Չիչակյանն այդ երեկո եղբոր համար է գնացել այդ քայլին, քանի որ բախման ժամանակ կոտրել են վերջինիս գլուխը»:
«Էմիլն անսպասելիորեն թքեց իր գործունեության վրա ու մեկնեց Ռուսաստան` հարազատների մոտ, որոնք բնակվում էին Եկատերինբուրգում: Հուսեյնովի սպորտային ընկերները մինչև օրս տարակուսում են, թե ինչու նա այդպես արեց: Նա փոխեց սպորտն անհրապույր կյանքի հետ`շինարարության մեջ սևագործ բանվորի կյանքի»,- հաղորդում է թերթը:
Թերթը նաև մեջբերում է Չիչակյանի ընկերոջ խոսքերը, որը պնդում է, թե Տիգրանը հիանալի մարզիկ է, երկու ամիս անց նա պետք է պրոֆեսիոնալ մարտի բռնվեր: Ընկերոջ խոսքերով` Տիգրանին ընդգրկել են Սվերդլովսկի հավաքականում` Ուրալի վարչական շրջանի մրցաշարին մասնակցելու համար: Նա մանկուց սպորտով է զբաղվում, շաբաթը վեց անգամ հաճախում էր պարապմունքների:
Ըստ նյութի` Տիգրանի ընկերները պատահածից նույնքան ապշած են, որքան Էմիլինը: Ըստ ծանոթների խոսքերի` մարզիկը հանգիստ էր ու կոնֆլիկտային չէր, հավանաբար ճակատագրական պատահականությունն էր պատճառը: Ընկերները պատմում են, որ Չիչակյանն այդ երեկո եղբոր համար է գնացել այդ քայլին, քանի որ բախման ժամանակ կոտրել են վերջինիս գլուխը:
«Ձեզ հարց տվեք` ինչ կանեիք հանուն ձեր եղբոր, եթե տեսնեիք, որ նրան սպանում են»,- մեկնաբանել են Տիգրանի ընկերները:
«Իսկ թե ով է մեղավոր այս պատմության մեջ, ներկայումս փորձում են պարզել քննիչները: Ուժայինները դեռևս չեն շտապում եզրակացություններ անել»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում