Դանիել Ֆեյերստեյն. Մենք պատրաստ ենք պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար
«Այսօր ցանկանում եմ վերահաստատել, որ ցեղասպանագետների հանրությունը պատրաստ է պայքարել ընդդեմ ժխտողականության և հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ասաց Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:
Նա նշեց, որ հարյուր տարի առաջ թուրքերը հայերի, հույների և ասորական փոքրամասնությունների նկատմամբ գործել են ցեղասպանություն: Դանիել Ֆեյերստեյնը ցեղասպանության երևույթի վերաբերյալ տեսություններ ներկայացնելուց հետո ասաց, որ ցեղասպանության նպատակն էր խումբը ոչնչացնել, ոչ թե խմբի ներկայացուցիչներին:
«Ոմանք պնդում են նաև, որ նույնիսկ ազգային խմբի մասնակի խմբի ոչնչացումը ցեղասպանություն է»,- նշեց նա:
Դ. Ֆեյերստեյնը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ այս ֆորումը կազմակերպելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Թորբյորն Յագլանդ. «Հայաստանը հույս ներշնչող պետություն է, Ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել»
«Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների» (լուսանկարներ)
Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ. Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը
Վազգեն Մանուկյան. Ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք
ԱԺ նախագահ. Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը