«Դավութօղլուն գանգատվել է անձամբ Մերկելին». Die Welt
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անձնապես խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության տեքստում չներառել Ցեղասպանություն բառը: Այս մասին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:
Հրապարակման համաձայն` երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազանգ, որի ընթացքում Դավութօղլուն փորձել է հիմնավորել, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառումը տեղին չէ, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պարբերականը նշում է, որ ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պետական դիրքորոշումն է:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագում ուրբաթ օրը քվեարկության է դրվելու իշխող կոալիցիայի կազմած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Հայերի կոտորածները զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով նշանավորվել է 20-րդ դարը»:
Նախորդող հրապարակումներ`
Գերմանիայում ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել
Բունդեսթագում քննարկվելիք բանաձևի տեքստում ներառվել է Ցեղասպանություն բառը
Գերմանիան դեռ չի կողմնորոշվում` ասել Ցեղասպանություն, թե` ոչ
Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Der Tagesspiegel. Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը`առանց դիվանագիտական այլևայլությունների
«Գերմանիայի արտգործնախարարության ճնշմամբ Ցեղասպանություն բառը հանվել է հայտարարության տեքստից»
Գերմանացի պատգամավոր. Թուրքիան ինքը պետք է դիմի քայլերի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Դեսպան Ռայներ Մորել. Դեռևս չգիտենք, թե ինչ կասի Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին