Հայ պատգամավորները ԵԽԽՎ-ում անմոռուկներ են հանձնել թուրքական պատվիրակությանը (լուսանկարներ)
Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներ են բաժանել թուրքական պատվիրակության անդամներին:
Այդ մասին տեղեկացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանութունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանութան սիմվոլիկայով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներով հուշանվերներ նաև թողեցին Ադրբեջանի պատվիրակութան սենյակում»:
Լուսանկարները՝ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը