Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում ջանում է լարվածություն առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-այդ մասին նշված է իրանական «Վաթանխահան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշում է, որ տարիներ ի վեր հայերը պայքարել են, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը:
Անդրադառնալով Թուրքիայի մերժողական քաղաքականությանը՝ հոդվածագիրը նշում է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Էրդողանի արձագանքը առնվազն ծիծաղ է առաջացնում. Թուրքիան իր թուլությունը քողարկելու նպատակով փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցում լարվածություն առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ այդ կերպ ջանալով Անկարայի վրա գործադրվող ճնշումները թուլացնել»:
Շարունակելով միտքը՝ իրանական կայքի մեկնաբանը հավելում է, որ պատմության ընթացքում օսմանյան թուրքերն Իրանի հյուսիսային շրջանների վրա կատարած հարձակումների ընթացքում կոտորել են նաև Թավրիզի, Սալմասի, Ուրմիայի և Խոյի ազարիներին:
Ամփոփելով հոդվածը՝ հոդվածագիրը նշում է. «Ժամանակն է եկել, որպեսզի Իրանի ազարիները ևս ջանքեր գործադրեն, որպեսզի Օսմանյան Թուրքիայի կողմից Թավրիզի, Սալմասի, Ուրմիայի և Խոյի բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային զարհուրելի կոտորածները պաշտոնապես ճանաչում ստանան»:
Հավելենք, որ օրերս իրանահայ մի խումբ երիտասարդներ բաց նամակ էին հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ հորդորելով ճանաչել հայոց ցեղասպանությունը:
Իրանահայ երիտասարդների հայտարարությունից օրեր անց իրանցի թյուրքալեզու ազարի մի խումբ ուսանողներ էին հայտարարություն տարածել, որտեղ Թուրքիայի կառավարությանը մեղադրել էին Հայոց ցեղասպանությունը ժխտելու և չճանաչելու մեջ:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը