Սերբական Հանրապետության նախագահը հայտարարություն է արել
Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը Բանյա-Լուկա վերադառնալուն պես հայտարարություն է արել Թուրքիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Թուրքիան խափանել էր միլորդա Դոիդկին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը երկրի տարածքով:
Հայրենիք վերադառնալուն պես Միլորադ Դոդիկը հայտարարություն է արել լրագրողների համար: Ինչպես հայտնում է Nezavisne Novine գործակալությունը, նա հայտարարել է, որ ավելի մեծ զավեշտն այն է, որ թուրքական կողմը համաձայնություն է տվել միայն այն ժամանակ, երբ ինքնաիթռը վերադարձել է Բանյա-Լուկայի օդակայան:
Նա հրաժարվել է տեղի ունեցածին գնահատական տալ, սակայն նշել է, որ դա չի կարող ստվերել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերը սարսափելի հանցագործություն են իրականացրել քրիստոնյա հայերի հանդեպ: Նա հայտարարել է, որ Թուրքիան չի ուզում ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդկանց սպանությունը ոչ այլ ին է, քան ցեղասպանություն:
Նա պատմել է, որ մեկնում էր Երևան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իմացել են, որ Թուրքիան հրաժարվում է թռիչքի համար ուղի տրամադրել և առաջարկում է սպասել:
«Մենք 10:45-ից մինչև 15:00 սպասել ենք, իսկ հետո որոշեցինք վերադառնալ, քանի որ վրա էր հասնում մութն ու վատ եղանակը, իսկ մենք վստահ չէին, որ թույլտվություն կլինի»,- ասել է նա:
Իր հերթին նախագահի ինքնաթիռի հրամանատար Սրետենու Իլիչը հայտնել է, որ հայտը մի քանի օր առաջ են ներկայացրել և Հայաստանի կողմից ստացել են վայրէջք կատարելու թույլտվություն:
«Հաշվի առնելով, որ մեր ինքնաթիռը չի կարող մեկ չվերթով հասնել Երևան՝ մենք միջանկյալ վայչէջք են կատարել Բուրգասում, որից հետո լիցքավորվել ենք ու պատրաստվել թռիչիք դեպի Երևան: Բուլղարիայի օդային հաղորդակցության հսկողության մարմինները տեղեկություն ստացան, որ մենք Թուրքիայի տարածքով չենք կարող թռչել»,- պատմել է օդաչուն:
Նա նշել է, որ իրենք սպասել են չորս ժամ, և այդպես էլ որևէ բացատրություն չեն ստացել, թե ինչու չեն կարող թռչել Թուրքիայի տարածքով: