Ղազախստանը բացառում է ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը
Ղազախստանը բացառում է միասնական արժույթի ներդրումը ԵՏՄ-ի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը: Հաղորդում է ղազախական Tengrinews.kz գործակալությունը:
«Ինֆորմացիոն հարթությունում ակտուալ թեմաներից մեկը Ղազախստանի ֆինանսաարժույթային հարաբերություններն են ԵՏՄ-ի շրջանակներում և պետք է նշեմ, որ Ղազախստանը ունի հստակ դիրքորոշում միասնական արժույթի ներդրման հնարավարությունները բացառելու ուղղությամբ: Մենք նման հարց չենք քննարկում և մինչև 2025թ-ը իրականացնելու ենք միայն ֆինանսական շուկաների կարգավորման վերաբերյալ օրենսդրությունների ներդաշնակեցում»,- նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը մարտի 15-ին Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ հանդիպման ժամանկ հայտարարել էր, որ եկել է միասնական արժույթի ներդրման և արժույթային միություն ստեղծելու մասին քննարկելու ժամանակը: