Թուրքիան պետք է վերջ տա իր մեկդարյա ժխտողականությանը. The Guardian

«Հայաստանի հետ հաշտեցումը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ Թուրքիան արմատախիլ անի իր ինստիտուցիոնալ ժխտողականությունը և խոստովանի իր իսկ պատմության այդ սարսափելի դրվագը», - հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Պիտեր Բալակյանը:

«Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915 թվականի ապրիլի 24-ին, թուրքական կառավարությունը Կոստանդնուպոլսում ձերբակալեց 250 հայ մտավորականների և մշակութային առաջնորդների` ազդարարելով Հայոց ցեղասպանության սկիզբը: 1915 թվականին գարնան վերջին ջարդեր էին տեղի ունենում ողջ Թուրքիայի տարածքում: Կառավարությունը կազմակերպել է ցեղասպանությունը` ստեղծելով մահվան ջոկատներ, օրենքներ ընդունելով տեղահանությունը և բռնագրավումն արդարացնելու համար, կիրառելով այն ժամանակ կենսական կարևորություն ունեցող երկաթուղային և հեռագրային տեխնոլոգիաները և այդ ամենն ներկայացնելով պանթյուրքիզմի ազգայնական գաղափարախոսության ներքո:

Հալեպում ԱՄՆ հյուպատոս Ջեսսի Ջեքսոնը դա բնութագրել է որպես «թալանի հսկայական սխեմա, ինչպես նաև (հայկական) ռասան վերացնելուն ուղղված վերջնական հարված»: 1918 թվականի դրությամբ Օսմանյան կայսրությունում` իրենց պատմական հայրենիքում, բնակվող 2 միլիոն հայերի երկու երրորդը բնաջնջվել էր: «Ցեղասպանությունը` որպես միջազգային ոճրագործության» տեսության հեղինակ, գիտնական Ռաֆայել Լեմկինը, ով 1940-ական թվականներին առաջինն է կիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, նշում էր 1.2 միլիոն զոհերի մասին:

Այս կոտորածների արմատները գնում են մինչև 19-րդ դարի վերջերը, երբ հայ բարեփոխիչները սկսել էին հավասար իրավունքներ պահանջել Օսմանյան կայսրության քրիստոնյաների և հրեաների համար, քանի որ կայսրությունում ոչ մահմեդական փոքրամասնություններին իրավականորեն տրվել էր անհավատի կարգավիճակ: Այս մեծամասամբ խաղաղ գործողությունները հանգեցրին 1890-ական թվականներին Սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի կողմից ավելի քան 100 հազար անզեն հայ քաղաքացիների կոտորածների: Քանի որ 1912-13թթ. Բալկանյան պատերազմում Թուրքիան կորցրել էր իր արևելաեվրոպական տարածքի մեծ մասը, այն ծայրահեղ մտահոգ էր դարձել:

Երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Օսմանյան կայսրությունը հայտարարեց, որ հայերը վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար և աջակցելու են ռուսներին: Եվ դա գործի դրեց վերջնական լուծումը: Հյուսիսում սևծովյան տարածաշրջանից մինչև հարավում Ադանայից և հայկական այլ քաղաքներից ջարդերի ցանցը ձգվեց մինչև Սիրիայի հյուսիսային անապատներ: Պատմաբան Ռիչարդ Ռուբենշթեյնն այս իրադարձությունները նկարագրել է որպես «ժամանակակից պետության կողմից կարգապահ, մեթոդաբանորեն կազմակերպված ցեղասպանության իրականացման առաջին փորձ»: Անգամ զանգածային սպանությունների ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան կտրականապես հերքում էր, որ ջարդեր են տեղի ունենում:

Ինչպես նշում է թուրք պատմաբան Թաներ Աքչամը, պատերազմից հետո բնաջնջման ժխտողականությունը դարձավ թուրքական հանրապետության հիմնարար առասպելներից մեկը: Հայերի հետ տեղի ունեցածը համարվում էր իրենց մեղքը, ուստի այն վերածվեց արգելված թեմայի:

Թուրքական պետության կողմից վերահսկվող կրթական համակարգում, որում քննադատական հարցումներն արգելված են, հայկական անցյալի ներկայացումը կամ բացակայում է, կամ էլ սահմանափակվում հայերին քննադատող մի քանի նախադասությամբ: Թուրքիայի բռնատիրական ուսումնական ծրագիրը համապատասխանեցվում է մտավոր ազատության նկատմամբ իրականացվող ճնշումներին, ինչը Թուրքիան դասում է մարդու իրավունքների ոլորտում ամենավատ ցուցանիշներ ունեցող երկրների շարքում. ըստ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի՝ վերջին երկու տարին ընթացքում Թուրքիայում առավել շատ լրագրողներ են ձերբակալվել, քան Չինաստանում և Իրանում:

Ժխտողականության շարունակականությունը կապված է նաև փոխհատուցման վտանգի հետ: Ի՞նչ դատական հայց կարող է լինել հայկական ունեցվածքի և հարստության կորստի, կամ 2500 հայկական եկեղեցիների ու վանքերի և ավելի քան 2000 դպրոցների ավերման համար: Թուրքիան ազգային հպարտությունը վեր է դասել պատմական արդարությունից և ցանկացած էթնիկ խնդրից: 1997 թվականին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն ընդունել է բանաձև՝ նշելով, որ հայերի հետ տեղի ունեցածը համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության սահմանմանը:

Կան մի շարք պատմաբաններ, որոնց Թուրքիան «մշակել» է իրենց պատմական զեղծարարություններին աջակցելու համար: Նրանց մասին Դեբորա Լիփսթադն ասել է. «Ցեղասպանության ժխտումը, լինեն դրանք թուրքերը հայերի դեմ կամ նացիստները հրեաների դեմ, պատմական մեկնաբանության հարց լինել չի կարող… ժխտողները շփոթմունք են սերմանում՝ ցուցադրելով, թե զբաղվում են իրական գիտական աշխատանքով: Ժխտողների նպատակն է անմեղ երրորդ կողմին համոզել, որ գոյություն ունի «պատմության մեկ այլ կողմ» այն ժամանակ, դա պարզապես բացակայում է: Ցեղասպանության ժխտողականությունը փորձում է վերաձևել պատմությունը զոհերին հրեշի դերում ներկայացնելու և հանցագործների հեղինակությունը վերականգնելու նպատակով»:

Թուրքական ժխտողականությունը տարբեր դրսևորումներ ունի: Այս տարի դրա մարտավարություններից մեկն ուղղված էր Ցեղասպանության հիշողության արժեզրկմանը, որը ներառում էր նաև Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյա միջոցառումներն ավանդական ապրիլի 25-ի փոխարեն ապրիլի 24-ին անցկացնելը, այն օրը, երբ աշխարհի հայերը հիշատակում են ցեղասպանությունը: Վիրավորանքն առավել սրվում է քաղաքական այս մնացածին հավաքին արքայազն Չարլզի և Հարիիի մասնակցությամբ:

Ահա թե ինչու է կարևոր, որ անցյալ շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատել է, որ հայերի կոտորածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Նա ապացուցեց, որ չի ենթարկվի թուրքական ճնշումներին: Ոչ էլ կտրվի Թուրքիայի հռետորաբանությանը, որ ցեղասպանություն բառի կիրառումը կարող է մուսուլմանների և քրիստոնյաների միջև ճգնաժամի պատճառ դառնալ: Հռոմի պապը բարոյական հարցն առավել բարձր սանդղակի վրա դրեց՝ բարձրացնելով նաև թուրքական քայքայիչ ժխտողականության խնդիրը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:

Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ լավ կլինի, որ Թուրքիան իր ազգային արժանապատվությունից ելնելով, ականջ դնի նրա խոսքերին: Չի կարող լինել հաշտեցում առանց ճշմարտության»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}