Վիգեն Սարգսյան. Երևանյան համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, արդյունքն` ակնառու
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանման մեջ կարևոր փոփոխություն ենք տեսնում. մեր բոլոր գործընկերները շեշտադրում են Ցեղասպանություն հանցագործությունն առհասարակ, ինչը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը տանել նոր, ավելի բարձր փուլ՝ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր կարևորում են նաև միջազգային պայքարին ուղղված միջոցառումները. ««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումն ուղղված է դրան: Շնորհակալ ենք մեր գործընկերներին, որ թեև ծանր օրակարգի, ժամանել են Երևան՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին»:
Ըստ նրա, համաժողովի արդյունքում Հայաստանի ձայնը դառնում է ավելի լսելի, գործողություններն՝ արդյունավետ: Նա նշեց, որ հետաքրքրությունը շատ մեծ է, 1200 գրանցված մասնակից կա, գրեթե 100 տոկոսն է ուղարկած հրավերների. «Ակնառու արդյունք է»:
Վիգեն Սարգսյանի խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնացել է ցեղասպանությունների դեմ պայքարը, իսկ միջազգային պայքարում առաջատարի դեր խաղալու համար անհրաժեշտ են շատ ռեսուրսներ՝ մարդկային, գիտական, քաղաքական լծակներ, որոնք այդ պայքարը դարձնում են արդյունավետ:
«Համոզված ենք, որ մեր կողքին կանգնած են այնպիսի մարդիկ (նկատի ունի համաժողովի մասնակիցներին), որոնց հետ միասին կարող են փոխել աշխարհում այդ հանցագործության նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը»,- ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նախորդող հրապարակումներ՝
Դոնալդ Բլոքսհամ. Ցեղասպանության պատմության մեջ սա լիարժեք ցեղասպանություն է
Ջեֆրի Ռոբերտսոն. 1915 թվականին կատարվածը ողբերգություն չէ, միջազգային հանցագործություն է
Դանիել Ֆեյերստեյն. Մենք պատրաստ ենք պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար
Թորբյորն Յագլանդ. «Հայաստանը հույս ներշնչող պետություն է, Ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել»
«Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների» (լուսանկարներ)
Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ. Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը
Վազգեն Մանուկյան. Ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք
ԱԺ նախագահ. Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա