Իրանի Մեջլիսի ասորի պատգամավոր. Շնորհակալ ենք Հայաստանին ասորիների ցեղասպանությանն անդրադառնալու համար
«Շնորհակալ ենք Հայաստանին ասորիների ցեղասպանությանն անդրադառնալու համար»,-այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Մեջլիսի ասորի պատգամավոր Իվնաթան Բեյթ Քոլիան:
Ասորի պատգամավորն Իրանի Մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Ահավասիկ հարյուր տարի է անցնում օսմանցիների ձեռքով ասորիների, հայերի և հույների դեմ իրագործված ահավոր ցեղասպանությունից, սակայն ոչ միայն դեռ չեն բավարարվել զոհերի ժառանգների իրավացի պահանջները, այլ ներողության որևէ բառ անգամ չի հնչեցվել: Այսօր, հարյուր տարի անց նրանք դեռ նոր ասում են՝ պետք է ուսումնասիրել, թե արդյոք այդ անմարդկային աղետը ցեղասպանություն է եղել, թէ ոչ: Ինչ մանկամտություն»:
Շարունակելով խոսքը` ասորի պատգամավորը հավելել է. «Այսօր միայն Հայաստանն ու Եվրախորհրդարանն են անդրադառնում 1915թ. ասորիների Ցեղասպանությանը, որի համար շնորհակալ ենք»:
Ինչպես նշել ենք, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Իրանի Մեջլիսում ելույթ են ունեցել նաև հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Կարեն Խանլարյանը:
Ռոբերտ Բեգլարյանն իր ելույթում մասնավորապես նշել էր. «Կառավարությանը, հատկապես նախագահ Ռոհանիին կոչ ենք անում իրական երևույթները կոչել իրենց անունով, այդ կերպ հնարավոր կլինի նաև աջակցել տարածաշրջանի անվտանգության հաստատմանը»:
Նախորդ հրապարակումներ`
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը