Տարածաշրջան 18:30 23/04/2015

«Պատմե՛ք աշխարհին Ադրբեջանի խնդիրների մասին և դուք կպատժվեք»

2015 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանում դատարանը հայտնի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին կեղծ մեղադրանքներով դատապարտել է ազատազրկման 7 տարի և 6 ամիս ժամկետով: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն 52-ամյա Ալիևին և չեղյալ հայտարարեն քաղաքական դրդապատճառներով դատավճիռը: Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարաված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ալիևին ձերբակալել են Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկից 51 օր առաջ: Human Rights Watch կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի միջազգային գործընկերներին հանդես գալ Ալիևի և անարդարացի ձերբակալված մնացած ակտիվիստներին ազատ արձակելու կոչով և հստակ հասկացնել Ադրբեջանին, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաներ, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակված չլինեն, իսկ կառավարությունը չդադարեցնի անկախ ձայների հետապնդումը:

«Այսօր Ադրբեջանում սարսափելի օր է իրավունքի և ազատության համար: Եթե Ինթիգամ Ալիևի նկատմամբ այդ զայրացուցիչ դատավճիռը մնա ուժի մեջ, ապա դա կնշանակի, որ հաջորդող մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման զոհերը կկորցնեն իրենց համար ամենաուժեղ պաշտպաններից մեկին», -ասել է Human Rights Watch-ի՝ Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիան:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ երբ 2014 թվականի օգոստոսին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին Ալիևին, և լրագրողներից մեկը հարցրեց նրա ձերբակալության պատճառը, նա հանգիստ պատասխանեց. «Նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները և քաղբանտարկյալներին և հաղորդում են ընտրությունների կեղծիքների մասին, այս երկրում համարվում են հանցագործներ: Ես այդ հանցագործներից մեկն եմ»:

«Գրաքննության ինդեքս» իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին հավելում է, որ հարգարժան իրավապաշտպանի նկատմամբ դատավճիռն Ադրբեջանի իրավական համակարգի կեղծված լինելու և երկրում քաղաքացիական հասարակության վատթարացման հերթական օրինակն է: «Ինդեքսը դատապարտում է Եվրոպայի խորհրդի անդամ համարվող երկրում՝ Ադրբեջանում, ընդունված վերջին դատավճիռը»,- նշել է «Գրաքննության ինդեքս» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոդի Գինզբերգը՝ կոչ անելով միջազգային հանրությանը հանդես գալ մարդու իրավունքների «անամոթ» խախտումների դեմ և Ինթիգամ Ալիևի ու նրա գործընկերների ազատ արձակման պահանջով:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպոււթյունը ևս հանդես է եկել հայտարարությամբ: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային նախագծերի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը նշել է, որ Ինթիգամ Ալիևն Ադրբեջանի իշխանությունների համակարգված արշավի հերթական զոհն է՝ ուղղված առաջիկա Եվրոպական խաղերին ընդառաջ երկրի բոլոր խնդիրները թաքցնելուն: «Նրանց հաղորդագրությունն է. պատմիր աշխարհին մեր խնդիրների մասին և դու կպատժվես»,- ասել է նա՝ ընդծգելով, որ Ալիևի միակ «հանցագործությունն» իր համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելն է եղել: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) համատեղ ծրագիրը, OMCT-ի կայքում հրապարակել է հայտարարություն՝ կտրուկ քննադատելով իրավապաշտպանի 7,5 տարվա ազատազրկումը և կոչ արել անհապեղ ազատ արձակել նրան: «Դա Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալության հերթական խայտառակ դատավճիռն է»,- հայտարարել է FIDH-ի նախագահ Քարիմ Լահիջին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ալիևի առողջական վիճակը խիստ վատթարացել է ձերբակալման օրվանից ի վեր:

Մարդու իրավունքների գծով միջազգային ֆեդերացիան (FIDH) ևս իր կայքում հրապարակել է ԶԼՄ-ների ազատության գծով միջազգային կազմակերպությունների 11 ներկայացուցիչների նամակը, որն ուղարկվել է ՄԻԵԴ` Դին Շպիլմանին: Նրանք իրենց անհանգստությունն են հայտնում Ադրբեջանում մարդու և մամուլի իրավունքների շարունակական ոտնահարումների առնչությամբ:

Ադրբեջանը պատրաստվում է պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերն անցկացնել 2015-ի հունիսին, ինչպես և «Եվրատեսիլ 2012»-ն էր, որ անցկացվեց Բաքվում: Սակայն այն ժամանակ Բաքվում դեռևս կար քաղաքացիական հասարակություն և մի շարք անկախ ԶԼՄ-ներ, որոնք ունակ էին հաղորդելու ինչպես կաշառակերության, մարդու իրավունքների խախտումների, այնպես էլ սոցիալական հարցերի մասին: Ներկայումս Ադրբեջանի հեղինակավոր լրագրողների ու իրավապաշտպանների մեծ մասը ենթարկվում է հետապնդումների, նրանց հարկադրում են լռել կամ գաղթել: Վերջին տասնամյակի ընթացքում երկու լրագրող սպանվել է, սպանությունները մնացել են անպատիժ:

«Սույն իրավիճակում խիստ կարևոր է, որպեսզի ՄԻԵԴ-ն ուշադրություն հատկացնի և դիտարկի Ադրբեջանի դեմ գործերը: Ըստ ՄԻԵԴ-ի վիճակագրության` 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանի դեմ 1404 գործ կա»,- ասված է նյութում:

Ինչպես փոխանցում է «Ազատություն ռադիոկայանը», Ինթիգամ Ալիևն ադրբեջանական իշխանությունների քննադատ ակտվիստներից, լրագրողներից մեկն է, որին բանտ են նստեցրել, քանի որ Իլհամ Ալիևի օրոք այլախոհության արգելքն էլ ավելի ուժգին է:

Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերջին զեկույցի` Ադրբեջանը մեկն է այն 10 երկրներից, որտեղ գրաքննությունն առավել կոշտ է: Ադրբեջանը հետ է մնում միայն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Էրիթրեան ու Հյուսիսային Կորեան, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի իրավապաշտպան, «Իրավական իրազեկման միության» ղեկավար Ինթիգամ Ալիևին դատապարտել են ազատազրկման 7 տարի և 6 ամիս ժամկետով: Ալիևը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 213.1 (խուսափում հարկերի վճարումից), 308.2 (ծառայողական լիազորությունների չարաշահում՝ ծանր հետևանքներով), 192. 2 (ապօրինի գործունեություն) և 179.3.2 (խոշոր չափի գումարների յուրացում) հոդվածներով: Դատախազ Ֆարիդ Նագիևն առաջարկել էր Ալիևին դատապարտել 10 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի կալանավայրում:

Ալիևը, հանդես գալով եզրափակիչ խոսքով, հայտարարել էր քրեական գործի` ամբողջովին խեղաթյուրված լինելու և իր հետապնդման քաղաքական դրդապատճառների մասին:

«Շուրջ չորս ամիս շարունակվող այս գործընթացը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն հիմնվում է ոչ թե օրենքի, այլ ուրիշ նորմերի և կանոնների վրա: Ինձ զրկել են պաշտպանության համար բոլոր միջոցներից և փաստարկներից: Ինձ ձերբակալել են իմ իրավաբանական գործունեության պատճառով: Ես Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ավելի քանի 200 գործ եմ ներկայացրել, որոնցից ավելի քանի քառասունը կապված է խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասել էր նա:

Նյութ թեմայի շուրջ`
Ադրբեջանում իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին դատապարտել են 7,5 տարվա ազատազրկման
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}