Սոլակում բրուցելոզով հիվանդների թիվն ավելանում է
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում բրուցելոզով հիվանդների թիվն ավելանում է: Առողջապահության նախարարության հրապարակած նոր տվյալների համաձայն, Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Սոլակ համայնքում արձանագրվել է ևս 3 դեպք: Այսօր մարզում առկա է հիվանդության 22 դեպք, որոնց բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում: Հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:
Նախարարության հաղորդագրության համաձայն, շահագրգիռ կառույցների հետ համագործակցված աշխատանքները, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ԳՆ Սննդամթերքի անվտագության ծառայությունը երեկ հայտարարեց, որ խնդիրը գտնվում է Ծառայության ուշադրության կենտրոնում, անաասնաբույժ-տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված թվով 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիները մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի:
Նախորդող հրապարակումներ՝
ՍԱՊԾ. Եթե սպանդանոցը պահպաներ չափորոշիչները, բրուցելոզի դեպքը չէր գրանցվի
Անգործությու՞ն, թե՞ կախվածություն Մաքսիմ Հակոբյանից
Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է բավարար. նախարար
Սոլակում բրուցելոզ է հաստատվել ևս 6 անձի մոտ
Բրուցելոզի դեպքեր Սոլակում. հիվանդը շփվել է իր գյուղատնտեսական կենդանիների հետ
Սոլակում հայտնաբերվել է բրուցելոզով հիվանդ 25 կենդանի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա