Քերոլայն Քոքս. Եվս մեկ ցեղասպանության փորձ՝ Ադրբեջանը փորձում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից
«Երևանը միակ տեղն է, որտեղ ուզում եմ լինել այս օրերին»: Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում իր խոսքը սկսեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների անդամ և ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Նա խոսեց հայ ժողովրդի նկատմամբ կատարված դաժանությունների մասին, ապա նշեց. «Աշխարհահռչակ գիտականներն ընդգծում էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Անձնապես շատ ցավում եմ ու տխուր եմ, ներկայացնելով Միացյալ Թագավորությունը, որի կառավարությունն այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Համոզված եմ, որ սա ամոթ է»,- նշեց բարոնուհին՝ ուրախությամբ արձանագրելով, որ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Ծափահարում եմ այն կառավարություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Խոնարհվում եմ Հռոմի պապի առջև իր հզոր հայտարարության համար, որն ուղղված է մեզ բոլորիս»,- ասաց Ք. Քոքսը:
Նրա համոզմամբ, հենց թուրք ժողովրդի շահերից է բխում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ք. Քոքսն ընդգծեց, որ պետք է պայքարել նրանց դեմ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը:
«Եվս մեկ ցեղասպանության փորձ՝ Ադրբեջանը փորձում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից: Ադրբեջանը, ցավոք, շարունակում է սպառնալ և սպանել: Կարևոր է Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության նախկինում իրականացրած ջարդերի և էթնիկական զտումների համար: Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղն ունի հիմնավոր պահանջ, ինչպես և Կոսովոն` ապրել անկախ: Իմ զորակցությունն եմ հայտնում արցախցիներին»,- ասաց Ք. Քոքսը:
Իր խոսքը բարոնուհին ավարտեց. «Աստված օրհնի այս սքանչելի ժողովրդին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան