Դավութօղլու. Անցյալը չպետք է շահագործվի թշնամություն հրահելու համար
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ յուրաքանչյուրը պետք է դասեր քաղի անցյալից, այլ ոչ թե ձգտի վրեժ լուծել կամ թշնամություն առաջացնել: Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, Դավութօղլուն այս հայտարարությունն արել է ավստրալացի իր գործընկերոջ` Թոնի Աբոթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ճիշտ կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա հակամարտությունից անցնենք ընկերական հարաբերությունների»,-ասել է Դավութօղլուն` ընդգծելով, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ հաշտեցմանը` կապված 1915 թվականի «դեպքերի» հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Գալիպոլիի ճաակատամարտի նշանակությունը, ԻԼԻՊ-ի դեմ պայքարը և երկու երկրների հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում