Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության մրցանակին
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության մրցանակին: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Եկեղեցու մասին պետք է իմանան ողջ աշխարհում»,-ասել է եկեղեցու հիմնադրամի տնօրեն Երգյուն Այիքը` ավելացնելով, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ եկեղեցու վերանորոգումը հնարավոր էր:
«Բազմաթիվ հայեր ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից գալիս են տեսնելու եկեղեցին»,-նշել է նա` շեշտելով դրա կարևորությունը զբոսաշրջության բնագավառի զարգացման համար:
Եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և վերանորոգվել 2011 թվականին: Պարգևատրման արարողությունը կայանալու է հունիսի 11-ին Օսլոյում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան