Deutsche Welle. Մերկելը մտավախություն ունի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից 1.5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն անվանելու գաղափարին, սակայն միևնույն ժամանակ մտավախություն ունի, որ Բեռլինի կողմից այդ տերմինի գործածությունը բացասական կազդի Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտություն հաստատելու գործընթացի վրա,-գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ըստ dpa գործակալության` Մերկելն այս մասին հայտարարել է ապրիլի 21-ին Քրիստոնեա-դեմոկրատական (ՔԴՄ)/Քրիստոնեա-սոցիալական (ՔՍՄ) միությունների նիստի ժամանակ:
ՔԴՄ/ՔՍՄ և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինքը մտադիր են ապրիլի 24-ին հայ ժողովրդի ողբերգության վերաբերյալ ընդունել բանաձև, որում ասվում է. «Ձեր ճակատագիրը օրինակ է զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, հետապնդումների, նույնիսկ ցեղասպանությունների պատմություններից, որոնցով սարսափելիորեն հատկանշվում է 20-րդ դարը»:
Կայքը նշում է, որ նման կերպ իշխող կոալիցիան կապում է հայերի ճակատագիրը և «ցեղասպանություն» հասկացությունը, սակայն 100 տարի առաջ տեղի ունեցած սպանությունները ուղղակիորեն չի բնութագրում այդ եզրույթով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան