Ֆրանսիացի պատգամավոր. Հռոմի պապի հայտարարությունը նոր սկիզբ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում
«Հայ-թուրքական արձանագրությունները շատ կարևոր էին: Հայաստանն այդ հարթությունում իրեն ճիշտ էր պահում: Ադրբեջանն էլ իր ներգործությունն ունեցավ, որ Թուրքիան այն վավերացնելու ուղղությամբ քայլ չարեց, բայց շատ կարևոր էին և սահմանի բացման, և հաշտեցման համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան:
Ըստ նրա, այսօր Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևություններ անի. «Թուրքիան հակառակ ոչինչ չպետք է անի, ասի, այլ հետևություններ անի: Ամբողջ աշխարհն ընդունում է»:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով, Թուրքիան մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսուա Ռոշբլուանի գնահատմամբ, Հռոմի պապի հայտարարությունը նոր սկիզբ, քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: «Շատ կարևոր սկիզբ է, պետք է բաց չթողնել պահը ու առաջ գնալ»,- նշեց նա:
Ֆրանսիացի պատգամավորի 29-րդ այցելությունն է Հայաստան՝ 1990 թվականից սկսած: Հաջորդ շաբաթ գնալու է Արցախ՝ ներկա լինելու խորհրդարանական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան