Ֆիննախը տուգանել է հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիային
Ֆինանսների նախարարությունը վարչական պատասխանատվության է ենթարկել «Սիրողական հեծանիվային սպորտի ու հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ-ին մաքսային օրենսդրության պայմանները խախտելու համար:
Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Փալիկյանի որոշումից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը ներմուծել է օգտագործված մոպեդ, որի վերաբերյալ ՀԿ նախագահ Արամ Անտոնյանը սահմանված ժամկետում չի ապահովել հայտարարագրի ներկայացում մաքսային մարմնին՝ խախտելով Մաքսային օրենսդրության 194 հոդվածը:
Փալիկյանի որոշմամբ ՀԿ նախագահ Ա. Անտոնյանը տուգանվել է 50 հազար դիրամով: