Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Ֆլանդրիայի խորհրդարանը նախօրեին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հարցը օրակարգ է մտել Ֆլանդրիայի առաջատար բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարցը ներկայացրել է Վաարդ Կեննեսը` քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից: Բանաձևում մեկ անգամ ևս շեշտվում է, որ անցած դարասկզբին Թուրքիայում հայերի բնաջնջումը ցեղասպանություն էր և Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, ձեռնպահ` 3, դեմ քվեարկող չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան