
Գերմանիայի նախագահ. Հայոց ցեղասպանությունը նման է Հոլոքոստին
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը կոչեց Ցեղասապանություն: Այս մասին հայտնում է ArmRadio-ն:
«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը: