Հունաստանի խորհրդարանի նախագահ. Միասին մենք կարող ենք պաշտպանել հետագա սերունդներին
«Մենք կարող ենք միասնաբար հաղթել Ցեղասպանության դեմ պայքարում, միասին մենք կարող ենք պաշտպանել հետագա սերունդներին»,-Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ասաց Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն:
Նա համերաշխություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցում:
«Հելլենական խորհրդարանը իր երախտագիությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին, որ ճանաչեց Պոնտոսի և փոքր Ասիայի հույների նկատմամբ կատարված ցեղապսանությունը»,-ասաց Հունաստանի խորհրդարանի նախագահը: