Սուրբ Աթոռում օծվեցին Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի սրբապատկերներ, հնչեց շարականը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ տեղի ունեցավ սրբապատկերների օծում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օծեցին սրբապատկերները՝ հաստատելով իբրև Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի սրբապատկերներ, իբրև վավերական սրբապատկերներ, որոնց առջև կարող են իրենց աղոթքը բարձրացնել հայ հավատացյալները:
Սրբապատկերներից մեկի հեղինակը Տիգրան Բարխանաջյանն է, մյուսը` Լևոն Զաքյանը:
Այնուհետև հնչեց հատուկ սրբադասման համար գրված շարականը, որը հեղինակն է լուսահոգի միաբան Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը՝ Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից:
Նշենք, որ սրբադասման համար անհրաժեշտ բաղադրիչներն են` Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները, սրբադասման վարքագրությունը, երկու նոր սրբապատկեր, հատուկ սրբադասման համար գրված շարականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը