Պատրիկ Դևեջյան. Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը
«Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը»: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի երկրորդ օրվա մեկնարկը տվեց ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանն այս խոսքերով:
Նշենք, որ այսօրվա լիագումար նիստի թեման է «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության»: Նիստի ընթացքում ելույթներ են ունենալու ֆորումին մասնակցող խորհրդարանականները: Ֆորումն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
«Այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն էր ասում, մեզ վրա պարտականություններ է դնում: Առաջին հերթին այն է, որ չպետք է նման բան կրկնվի: Չպետք է կրկնվի, բայց այնուամենայնիվ, կրկնվում է»,- ասաց Պ. Դևեջյանը:
Նա նշեց, որ ֆորումի նպատակն է գտնել ճանապարհներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարելու նման ողբերգությունների կրկնության դեմ: Պ. Դևեջյանի խոսքով, ֆորումի ավարտին ընդունվելու է նախագիծ, որում ներառված են լինելու ֆորումում արծարծված բոլոր խնդիրները, հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը