Քաղաքական 15:18 23/04/2015

Նախագահը՝ Al Jazeera-ին. 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ (տեսանյութ)

«Մենք միշտ առաջ ենք նայել, միշտ: Մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշը հենց դա է: Մենք առնվազն երեք հազար տարի ապրել ենք այս տարածաշրջանում և այդ հազարամյակների ընթացքում ունեցել ենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ կորուստներ, ունեցել ենք ինչպես ուրախության, հրճվանքի պահեր, այնպես էլ տխրության ու ողբի պահեր, բայց մենք միշտ առաջ ենք նայել և հիմա էլ առաջ ենք նայում: 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ, որը մենք ուղղակի պարտավոր ենք անցնել: Սա մի կետ, մի հանգրվան է, իհարկե, նշանակալից հանգրվան, որ մենք ուզում ենք նշել: Ուզում եմ հաշվի առնեք, որ մենք Ցեղասպանության մասին լիաթոք, բարձրաձայն կարողացել ենք խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Այսինքն՝ ընդամենը 24, 25 տարի է, որ այս մասին ազատ խոսում ենք, և, կարծում եմ, որ այս ընթացում բավական առաջընթաց է եղել գոնե միջազգային ճանաչման առումով: Այդ ճանապարհը մենք շարունակելու ենք: Մենք իրավունք չունենք չշարունակելու, որովհետև մեզ համար Ցեղասպանության ճանաչումը կամ Ցեղասպանություն բառն օգտագործելն ինքնանպատակ չէ»,-պատասխանելով Al Jazeera-ի թղթակցի՝ 100 տարի անց ի՞նչ պետք է արվի, որպեսզի հայ ժողովուրդը, Սփյուռքը, չմոռանալով Ցեղասպանությունը, առաջ գնա հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բոլոր միջոցառումները տարբեր ուղերձներ են պարունակում, և այդ ուղերձներից մեկը, հենց հիշողությունն է: Հիշողությունը, մեր կարծիքով, սերտորեն կապված է երախտագիտության հետ. երախտագիտություն բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների, պետությունների հանդեպ, ովքեր փրկել են մեր ժողովրդի մի փոքրիկ մասին, ովքեր հնարավորություն են տվել ապրելու իրենց երկրներում, զարգանալու, պահելու իրենց ինքնությունը: Երրորդ ուղերձը կանխարգելումն է, և մենք մեր պարտքն են համարում վեր հանել, ընդհանրապես, Ցեղասպանություն հանցագործության պատճառահետևանքային կապը և դրանց կրկնության օրինաչափությունները վեր հանելով՝ կանխարգելել ապագայում որևէ Ցեղասպանություն: Չորրորդ ուղերձը վերածնունդն է: Մենք այս միջոցառումներով ուզում ենք ասել, որ ցեղասպանների ծրագիրը չիրականացավ: Այսօր հայերը կան, Հայաստանը կա և պայքարում է մարդկության լավագույն ապագայի համար:

Այնպես որ, մենք առաջ ենք նայում, չենք կարող առաջ չնայել: Եվ, ինչպես ասացի քիչ առաջ, մենք որևէ պայման չենք դնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու: Մենք, իհարկե, ուզում ենք, որ մեր սահմանները բաց լինեն, ուզում ենք Թուրքիայի հետ առևտուր անել, ուզում ենք, որ մեր քաղաքացիները շփվեն, ուզում ենք, որպեսզի մեր քաղաքացիական հասարակությունները դերակատարություն ունենան անցյալի դասերը սերտելու, առերեսվելու պատմության հետ:

Ուզում ենք, որպեսզի Թուրքիայի իշխանությունները այդ բեռը իրենցից գցեն: Մեզ համար մեր պատմությունը բեռ չի, այլ ընդհակառակը՝ առաջ նայելու մեծ շտեմարան է: Մենք ուզում ենք այդ կերպ այս տարածաշրջանում ապրել, բայց շատ դժվար է, երբ դու մի բան ես ցանկանում, և ուրիշը չի ցանկանում դա: Բայց մենք մեր նպատակի համար պայքարելու ենք: Մենք մեր ցանկացածին հասնելու համար ջանքեր ենք գործադրելու: Այլ ճանապարհ չկա: Երբեք որևէ հայ չի սահմանափակվում Ցեղասպանության մտայնության մեջ: Որևէ հայ բադույթավորված չէ: Ուղղակի շատ-շատ մարդիկ իրենց սեփական մաշկի վրա են դա զգացել:

Գրեթե չկա որևէ հայ ընտանիք, որին Ցեղասպանությունը ինչ-որ կերպ շրջանցած լինի: Եվ ուղղակի այդ մարդկանց ասել՝ դուք Ցեղասպանության մասին մի խոսեք, կամ մի պահանջեք պահանջում և դատապարտում, ուղղակի անիմաստ մի բան է: Դա դարձել է այդ մարդկանց կյանքի մի անբաժան մասը: Բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ հայերը դրանով սահմանափակվում են: Ոչ: Մենք մեր ինքնությունը դրա մեջ չենք տեսնում: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք մեր մշակույթի մեջ: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք ապագային նայելու մեջ: Գիտեք, ապրիլի 12-ը շատ հիշարժան օր էր մեզ համար: Մնացած կողմերի մասին չխոսեմ, բայց Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ ճանաչելը նշանակում էր ճանաչել հայ ժողովրդի, հայ հոգևորականության, հայկական եկեղեցու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ: Սա էր նշանակում: Սա է մեր ինքնությունը»-ասել է Նախագահ Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}