Նախագահ Սարգսյան. Արձանագրությունների հետկանչը քաղաքական ուղերձ էր (տեսանյութ)
CNN Turk-ի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ կանչեցիք հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ապրիլի 24-ից միայն մի քանի օր առաջ: Արդյո՞ք դա քաղաքական ուղերձ էր Թուրքիային, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այո, դա քաղաքական ուղերձ էր, և իրավական որևէ հետևանքներ չի ենթադրում, որովհետև ես չեմ հանել Հայաստանի Հանրապետության ստորագրությունները արձանագրություններից: Ես այդպիսի դեպքերում հաշվի եմ առնում ոչ միայն Թուրքիայի ղեկավարության վարքագիծը, այլև մեր շահերը, մեր ժողովուրդների ապագան ու նաև այն միջնորդների ջանքերը, ովքեր մասնակցել են գործընթացին:
Ես կարծում եմ, որ դեռևս թուրքական իշխանությունները ժամանակ ունեն վավերացնելու արձանագրությունները: Երբ նրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրությունները Ազգային Ժողով ուղարկելը: Բայց եթե շատ երկար մտածեն Թուրքիայի իշխանությունները, կարծում եմ, մի օր այդ արձանագրությունները չեղյալ կհայտարարվեն, որովհետև իմաստ չունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որն ապացույց է այն բանի, որ պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթները իրականացնելուց: Դա մեզ համար ցանկալի երևույթ է, ես նկատի ունեմ այդ արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքով չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդում կախված»:
Նախորդիվ`
Նախագահ. ԱՄՆ-ն այսօր չի ցանկանում արտաբերել Ցեղասպանություն բառը, որպեսզի դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի
Նախագահը՝ BBC-ի թղթակցին. Թուրքիայի իշխանությունները խախտում են իրադարձությունների ժամանակագրությունը (տեսանյութ)
Նախագահը՝ CNN Turk-ին. Էրդողանից ավելի խորիմաստ հայտարարություն եմ ակնկալում
Նախագահը՝ Reuters-ին. Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել (տեսանյութ)
Նախագահը՝ Al Jazeera-ին. 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան