Զդենեկ Շկրոմախ. Հարյուր տարի առաջ մի ամբողջ ազգ գրեթե ոչնչացվեց երկրի երեսից
«Հայ ազգը փոքր է, բայց հպարտ ազգ է: Մենք այսօր հայ ազգի կողքին ենք: Հարյուր տարի առաջ մի ամբողջ ազգ գրեթե ոչնչացվեց երկրի երեսից: Հինավուրց ազգ էր, ով այդ տարածքում բնակվում էր ավելի քան երկուսուկես հազարամյակ»,- Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը:
Ըստ նրա, պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այլևս նման հանցագործություն չկրկնվի: Նա ցավով արձանագրեց, որ այսօր շատ քիչ կամ ընդհանրապես դասեր չեն քաղում պատմությունից:
«Պետք է բարձրաձայնել այդ հանցագործության մասին ու պայքար մղել այդ հանցագործության դեմ, որպեսզի ապագայում կանխվեն ցեղասպանությունները: Պետք է հենց պատգամավորները խոսեն անարդարության դեմ»,- նշեց Զդենեկ Շկրոմախը: