«100 ղողանջ» արարողությանը կմիանան Ստրասբուրգի 1000-ամյա տաճարն ու բոլոր եկեղեցիները
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «100 ղողանջ» արարողությանը, որը տեղի կունենա այսօր երեկոյան, կմիանա Ստրասբուրգի 1000-ամյա Սուրբ Աստվածամոր տաճարը, որը նաև հանդիսանում է կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրը։
Ինչպես հայտում է Ստրասբուրգում Panorama-am-ի թղթակիցը, Սուրբ Աստվածամոր տաճարից բացի, 100 զանգեր կհնչեն նաև Ստրասբուրգի բոլոր բողոքական եկեղեցիներում։
«100 ղողանջ» արարողությունից հետո Ստրասբուգի գլխավոր Սուրբ Աստվածամոր տաճարում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո հոգեհանգստի մեսսա՝ ռեքվիեմ։
Սուրբ Աստվածամոր տաճարը, որն ունի 142 մետր բարձրություն, 1647-ից մինչև 1874թթ-ները եղել է աշխարհում ամենաբարձր կառույցը։ Այսօր այն աշխարհում 6-րդ ամենաբարձր եկեղեցին է, որը Վիկտոր Հյուգոն բնութագրել էր որպես «Հսկայական և նուրբ զարմանք»։