Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով
Թուրքիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Ավստրիայում իր դեսպան Մեհմետ Հասան Գյոզունին: Այս մասին հաղորդում է ավստրիական Der Standard Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան Ավստրիայի Ազգային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի կոչ է արել ճանաչել պատմական իրադարձությունները և «վերաիմաստավորել սեփական պատմության մութ և ցավոտ էջերն ու խոստովանել այն հանցագործությունները, որոնք Օսմանյան կայսրությունում ցեղասպանության տեսքով իրագործվել են հայերի դեմ»։
Ավստրիական պարբերականին հաջողվել է օդանավակայանի ճանապարհին կապ հաստատել հեռացող դեսպանի հետ, ով ասել է, որ սա Անկարայի կողմից առաջին քայլն է։
Թուրքիայի արտգործնախարարությունն այս առիթով տարածել է նաև հայտարարություն, որտեղ, մասնավորապես՝ ասվում է. «Թուրքական խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայում վրդովմունք է առաջացրել, քանի որ այն հակասում է պատմական փաստերին և անհիմն կերպով մեղադրում է թուրք ժողովրդին հանցագործության մեջ։ Դրա կապակցությամբ, հաղորդելով մեր կարծիքը Անկարայում Ավստրիայի դեսպանին, որոշում է կայացվել Վիենայից հետ կանչել Թուրքիայի դեսպան Հասան Գյոզունին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան