Twitter-ում թուրք օգտատերերը պահանջում են Թուրքիայից արտաքսել հայ միգրանտներին
«Twitter» սոցիալական ցանցում վերջին օրերին թուրք օգտատերերի կողմից օգտագործվում է #ErmeniKaçaklarSınırdışıEdilsin հաշթեգը, որը թարգմանաբար նշանակում է «Արտաքսեք հայ ապօրինի միգրանտներին»:
Ermenihaber.am-ը հայտնում է, որ նման հաշթեգով կարելի է հանդիպել այնպիսի ծայրահեղական, ռասիստական գրառումների, ինչպիսիք են.
«Թուրքիայում ապօրինի գտնվող հայերը վայրկյան շուտ թող վտարվեն երկրից,
«Թող գնան գրողի ծոցը բոլոր նրանք, ովքեր իրենց Հրանտ ու հայ են համարում»:
«Ապրիլի 25-ի առավոտը թող չտեսնեն»,
«Թուրքիայում ապօրինի գտնվող հայերը թող արտաքսվեն ու դժոխք գնան»:
Նշյալ հաշթեգն ակտիվորեն տարածվում է Քեմալ Աթաթուրքի նկարներով ու խոսքերով: Հիմնական տարածողները թուրքական ծայրահեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներն են կամ համակիրները: Հաշթեգը օգտագործվում է հայատյաց բովանդակությամբ և Հայոց ցեղասպանությունը հերքող գրառումներում: