Սրբադասման արարողության առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս են բերվելու 14 սրբություններ
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու հետևյալ 14 սրբությունները.
1. Սուրբ Գեղարդ
2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ
3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան
4. Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ
5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով
6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով
7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով
8. Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով
9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով
10. Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով
11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով
12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով
13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով
14. Զեյթունի Ավետարան
Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից: