Թուրք ազգայնականները սպառնացել են «Ակոս» թերթի խմբագրությանը
Ապրիլի 24-ին՝ առավոտյան, Թուրքիայի «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախները» սև ծաղկեպսակ են դրել հայկական «Ակոս» թերթի խմբագրության նոր շենքի առջև:
Ինչպես տեղեկացնում է թերթի կայքը, երկու տղամարդ, ովքեր ներկայացնում են «Ազգայնական Թուրքիա» կուսակցությունը և «Թուրանի օջախները» շենքի առաջ դրել են սև ծաղկեպսակներ, որոնց վրա կարմիր ժապավեններ էր փակցված և գրված էր իրենց կազմակերպությունների անունները:
«Թուրանի օջախներ»-ի Ստամբուլյան մասնաճյուղի ներկայացուցիչները իրենց Ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարություն են տարածել. «Մի անսպասելի գիշեր մենք անմիջապես կհայտնվենք «Ակոս» թերթում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում